Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, ուստի ՔԿՀ-ն ընդունելով պարոն Չարչյանին կատարելու է հանցագործություն. պաշտպան

Օգոստոս 23,2021 17:07

Արմեն Չարչյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ռ․ Մխիթարյանը որոշում կայացրեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։

Որոշումն, անշուշտ, ապօրինի է, քանզի իրական կյանքը ցույց տվեց, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ էր կանխատեսել Արմեն Չարչյանի՝ գրավով ոչ պատշաճ վարքագիծը զսպելու հնարավորությունը, քանի որ շուրջ մեկ ամիս գտնվելով ազատության մեջ պարոն Չարչյանը որևէ ոչ իրավաչափ գործողություն փաստացի չէր կատարել։

Բացի դրանից, պրոֆեսորն այժմ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով անձեռնմխելիությունով, չի կարող առանց ԱԺ թույլտվության ազատությունից զրկվել, իսկ քրեակատարողական հիմնարկն իրավասու է ընդունել այս կամ այն անձին բացառապես պատշաճ իրավական հիմքերի առկայության դեպքում, իսկ տվյալ պարագայում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, ուստի ՔԿՀ-ն ընդունելով պարոն Չարչյանին կատարելու է հանցագործություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031