Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ։
Քննարկվել են հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և իրականացման նպատակով առաջին նիստում հնչած առաջարկները և կազմակերպական հարցերը, որոնք ամփոփվել են և ներկայացվել հանձնաժողովի անդամներին։ Կրկին շեշտվել է միջոցառումները հանրային տրամադրությունների հնարավորինս հաշվառմամբ կազմակերպելու անհրաժեշտությունը։
Հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ հանձնաժողովը հաստատել է Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիրը։
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդ