Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշումը վեր է ամեն ինչից. Թագուհի Թովմասյան

Օգոստոս 23,2021 14:28

«Գլխավոր դատախազի`ԱԺ գալու հրամայական շարունակում է մնալ, խնդիր ունենք պատգամավորի անձեռնմխելիության դրույթը չզրոյացնելու»,- այսօր, խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն`անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշմանը:

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկման էր հրավիրել ՀՀ մարդու իրավունքների ներկա եւ նախկին պաշտպաններին, ԱԺ համանուն հանձնաժողովի նախկին նախագահներին`միասին քննարկելու ոլորտային առաջնահերթությունները:Քննարկմանը ներկա էին ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ԱԺ նախկին պատգամավոր, համանուն հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը եւ Անի Սամսոնյանը:

«Մենք չենք եկել զրոյից սկսելու, այլ շարունակելու ենք մյուսների աշխատանքը»,- ասաց նա: Առանց պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու`Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշումն, ըստ Թագուհի Թովմասյանի, վեր է ամեն ինչից. «Այս դատապարտելի գործելաոճը պետք է խորհրդարանը քննարկման առարկա դարձնի»: Նա հիշեցրեց, որ նույն իրավիճակում են նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը եւ Արթուր Սարգսյանը: Նրանք կալանավորված են եւ գտնվում են մեկուսարանում. այս շաբաթ Թագուհի Թովմասյանը ծրագրում է այցելել նրանց:

Անդրադառնալով ոլորտային առանձնահատկություններին, Թագուհի Թովմասյանը խոսեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքի իրավունքի իրացման խնդրի մասին: Ասաց նաեւ, որ խնդիր ունենք նաեւ լրագրողների`ԱԺ-ում ազատ տեղաշարժի կարգի հետ, որը չի քննարկվել շահագրգռ անձանց եւ կազմակերպությունների հետ. «Ստացվում է, իշխանությունն ինչ ցանկանում`որոշում է, մյուսներն էլ պետք է հաշտվեն այդ որոշումների հետ»:

Նա անդրադարձավ նաեւ ֆիզիկայի գիտավանի հարցին, երբ քաղաքացիների, այդ թվում անչափահասների նկատմամբ բիրտ ուժ կիրառվեց. «Նոր Հայաստանում, թվում է, թե այս գործելաոճը չպետք է լիներ: Պետք է հասկանանք`ինչպե՞ս կանգնել մեր քաղաքացիների կողքին, որպեսզի նրանք լինեն պաշտպանված»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031