2021թ. հունիսին Մեծ Բրիտանիայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց «Վերակառուցենք ավելի լավ աշխարհ» (Build Back Better World «B3W») համաշխարհային ենթակառուցվածքային նախագծի մեկնարկի մասին, որը հավակնություն ունի դառնալու լրջագույն մարտահրավեր չինական «Գոտի և ճանապարհ» («BRI») նախաձեռնության համար։
«B3W» նախագիծը նպատակ ունի մինչև 2035 թվականը լրացնել զարգացող երկրներում 40+ տրիլիոն արժողությամբ ենթակառուցվածքների բացը։
Սույն աշխատանքը նվիրված է «B3W» նախագծի ներուժի, մարտահրավերների և խոչընդոտների բացահայտմանը, չինական «BRI» նախաձեռնության հետ հնարավոր մրցակցության հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանի դերին «B3W» նախագծի իրականացման գործում։