Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, խստացվում են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները:
Մասնավորապես, երկաթուղային կայարանների տարածք և գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ կրող ուղևորների համար:
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ուղևորներին փոխըմբռնման համար և վստահ է, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ կմոտենան տվյալ պահանջների կատարմանը:
Հարավկովկասյան երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները:
Կարդացեք նաև
Այժմ ընկերությունը հորդորում է աշխատողներին պատվաստվել Covid-19-ի դեմ: Քաղաքացիների հետ աշխատող գրեթե ամբողջ անձնակազմն արդեն պատվաստվել է:
Բոլոր կայարանային տարածքները օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում և ախտահանվում են, վագոնների և կայարանների ախտահանումը կատարվում է նաև օրվա վերջում:
Հարավկովկասյան երկաթուղի