Լրահոս
Օրվա լրահոսը

Կինեմատոգրաֆիստների միությունը գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել

Օգոստոս 23,2021 13:11

Դեռեւս այս տարվա հունիսի 15-ին Aravot.am-ը քաղաքացիներից ահազանգ էր ստացել, որ Կինոյի տան հարևանությամբ գտնվող սրճարանի բանվորները քանդում են դեպի Կինոյի տան գլխավոր մուտք տանող թեքահարթակը, առանց որի հաշմանդամություն ունեցող անձանց համար մուտքը Կինոյի տան գլխավոր դահլիճ անմատչելի է լինելու: Քաղաքապետարանից խոստացել էին մանրամասները պարզելուց հետո համապատասխան մեկնաբանություն անել, սակայն սայլը տեղից չէր շարժվել:

Այնուհետեւ Մարդու իրավունքների պաշտպանն էր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հրապարակային դիմումի հիման վրա նախաձեռնել Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն, նաեւ հանդիպել Կինոմիության ներկայացուցիչների հետ ու վարույթ սկսել:

Մեր տեղեկություններով՝ այդպես էլ ոչինչ չի փոխվել, եւ ստիպված «Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միություն» (ՀԿՄ) ՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել, որ ՀԿՄ-ին պատկանող Վարդանանց փողոց 18 հասցեում գտնվող շինության սեփականություն հանդիսացող հողամասում Ս. Կ.-ի կողմից 572.8 քմ. մակերեսով կառուցված ինքնակամ շինությունները Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով, կեղծ փաստաթղթերի հիման վրա օրինականացվել են:

Արդյունքում Ս. Կ.-ն դարձել է տարածքի սեփականատեր, իսկ Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միությունը և այլ բաժնային սեփականատերերը զրկվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքից: Այժմ կատարվում է նախաքննություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031