«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն իրավական գործընթաց է սկսել օգոստոսի 11-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ նշված օրը Ազգային ժողովում իրենց մասնագիտական գործողություններն իրականացնող լրագրողներին հեռացրել էին լրագրողական օթյակից, ինչպես նաև դադարեցվել էր ուղիղ առցանց հեռարձակումն Ազգային ժողովի նիստերի դահլիճից:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը», ըստ այդմ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ, ինչպես նաև վիճարկում է ԱԺ նիստի հեռարձակման դադարեցման իրավաչափությունը վարչական դատարանում:
Իրազեկ քաղաքացիների միավորում