Ուֆայում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը Հայաստանի հավաքականի երեք անդամ պայքարելու էին մեդալի համար. 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը եւ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը՝ ոսկե, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալի համար:
Ավաղ, չեմպիոնական տիտղոսի համար պայքարող մեր ըմբիշները անհաջողության մատնվեցին եւ բավարարվեցին արծաթե մեդալով:
Կարդացեք նաև
Դրա փոխարեն Շանթ Խաչատրյանը ժամկետից շուտ 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Հասայ Հասանովին ու բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ