Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի բնակիչ․ «Այստեղ խուճապ չկա, տագնապ չկա, մարդիկ իրենց գործերով են զբաղված»․ «Ա1+»

Օգոստոս 22,2021 15:57

Ինչպես են ապրում մարդիկ, այսօր արդեն՝ սահմանամերձ Սիսիանում, որքանով են իրենց ապահով զգում, ինչպես և որտեղ են տեսնում իրենց ապագան: Այս և այլ խնդիրների շուրջ «Ա1+»-ը զրուցել է Սիսիանի բնակիչների հետ:

Մասնագիտությամբ հաշվապահ Սոֆյա Բալյանը ծնվել ու ապրում է Սիսիանում: Հարցին, թե ինչպիսի՞ն են մարդկանց տրամադրությունները, որքանո՞վ են իրենց ապահով զգում, ժպտալով պատասխանում է.

«Ինչպես դուք Երևանում: Երևանը սահման չի՞: Ոչ, այստեղ խուճապ չկա, տագնապ չկա, մարդիկ իրենց գործերով են զբաղված»:

Տիկին Սոֆիայի խոսքով, կոնկրետ իր շրջապատում Սիսիանից արտագաղթողներ չկան:

«Ջահելությունն է հիմնականում գնում Երևան՝ սովորելու, հետո էլ հետ գալ չեն ուզում կամ գնում են Ռուսաստան՝ աշխատելու: Գնալու պատճառն աշխատանք չունենալու խնդիրն է, ոչ թե սահմանի անապահովությունը: Թե աշխատանք էլ կա, շատ ցածր են աշխատավարձերը: Մի քիչ էլ մայրաքաղաքի հետ համեմատած անհետաքրքիր ա կյանքը: Զվարճանքի օբյեկտները քիչ են, սրճարան ա, թատրոն ա, աշխատավարձն էլ բարձր պետք է լինի, որ գոնե եղածից կարողանան օգտվեն: Դե սրճարաններն էլ, որ շատ հաճախորդ չեն ունենում, քիչ-քիչ փակվում են»:

Իսկ կա՞ն մարդիկ, որ վերադառնում են մշտական բնակության հարցին տիկին Սոֆիան պատասխանում է, որ ինքը ընդամենը մեկ հոգու գիտի, բիզնեսմեն է, թողել է իր բիզնեսը, Ռուսաստանից եկել է այստեղ ֆերմա է կառուցել ու ապրում է: Բայց, ասում է, եկողները շատ չեն, գնացողներն են շատ:

Տասնհինգամյա Էլենի ընտանիքը Սիսիանից տեղափոխվել է Երևան: Սիսիան ամառներն է գալիս, տատիկի մոտ: Էլենը տնտեսագիտական քոլեջում է սովորում ու երազում, որ մի օր Ամերիկա է տեղափոխվելու ու բնակվելու Վաշինգտոնում: Ինչո՞ւ հենց Վաշինգտոնում, հարցին պատասխանում է.

«Ամերիկայում լավ համալսարաններ կան, Վաշինգտոնն էլ լուսանկարներում շատ գեղեցիկ քաղաք է: Գայթակղել են ինձ այդ լուսանկարները: Նաև ընկերուհի ունեմ, որ արդեն չորս տարի այնտեղ է ապրում, նրա պատմածով էլ շատ լավ քաղաք է: Կարոտում եմ, իհարկե իմ ծննդավայրը, բայց հաստատ հետ չեմ գա, անգամ Երևանից հետ չեմ գա»,- ասում է Էլենը:

Այդպես որ շատերը մտածեն, տարբեր քաղաքների լուսանկարներով գայթակղվեն ու մեկնեն Սիսիանից, բա ո՞վ կմնա, հարցին, մի փոքր շփոթված պատասխանում է. «մնացողը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031