Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիլիթ Տոնականյանի «Հափրուն ծաղիկների գունագեղ հմայքը»

Օգոստոս 22,2021 13:29

Օգոստոսի 20-ից «Փյունիկ» զարգացման կենտրոնում բացվել է Լիլիթ Տոնականյանի՝ «Հափրուն ծաղիկների գունագեղ հմայքը» խորագրով գեղանկարչական ցուցահանդեսը:

Լիլիթը ծնվել է Արթիկ քաղաքում, ավարտել է տեղի գեղարվեստի դպրոցը, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի  Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը: Ուսումնառության տարիներից սկսած՝ նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների:

Լիլիթ Տոնականյան

Ինչ վերաբերվում է վերջին ցուցահանդեսին, Aravot.am-ի հետ զրույցում նկարչուհին ասաց, որ իր համոզմամբ Շիրակի դաշտավայրի ծաղիկներն ունեն իրենց յուրահատուկ բույրն ու հմայքը, դրա համար էլ հիմնականում ծաղիկներ է վրձնել: «Մեծամասամբ պատկերել եմ ծաղիկներ, նատյուրմորտներ, ունեմ նաեւ աբստրակտ ոճի գործեր»,-նշեց նա:

Լիլիթ Տոնականյանն ասաց նաեւ, որ բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել, իսկ սա վեցերորդ անհատական ցուցահանդեսն է, եւ ներկայացված են բոլոր նոր գործերը, որոնք նկարել է վերջին մեկ տարվա ընթացքում:

«Փորձել եմ իմ կտավների միջոցով մարդկանց ջերմություն, լույս եւ դրական հույզեր փոխանցել: Ցուցահանդեսնը դեռ նոր է բացվել, բոլորից բարի խոսքեր եմ լսում, իսկ դեմքերին բարի ժպիտներ են»,-ասաց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031