Այսօր հայրենիքի նվիրյալ, գնդապետ Աղաբեկ Խաչատրյանի նախաձեռնությամբ X զորամասում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:
Միջոցառմանը ներկա էին հերոսների հարազատները, մարտական և ծառայակից ընկերներ, արցախյան ազատամարտի նվիրյալներ, հյուրեր:
Հայրենիքի նվիրյալների կողմից հիմնադրված տուն-թանգարանում մեր անմահ հերոսների հավաքագրված լուսանկարները ներկայացվել են այլ տեսքով՝ գրանիտե քարերի վրա:
Կարդացեք նաև
Հարազատները խնկարկել են հերոսների հիշատակը, ծաղիկներ խոնարհել նրանց փառքի վահանակի մոտ:
Հերոսածին մայրերը եռամիասնություն խորհրդանշող եռագույն ժապավեններ էին կապել իրենց ձեռքին: Հերոսների անուններով խաղաղություն խորհրդանշող սպիտակ աղավնիները օդ են բարձրացվել՝ ի նշան հերոսների փառքի և հերոսության խոնարհումի:
Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական կատարումներով:
Հուշ-ցերեկույթի ավարտին հերոսածին մայրերը պարգևատրվել են շնորհակալագրերով:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ