Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի հավաքականի հինգ անդամներից երկուսը վաղը գոտեմարտելու են ոսկու, մեկը՝ բրոնզի համար:
67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը մտել է եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալը վիճարկելու է ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովի հետ: Չեմպիոնական տիտղոսի հավակնում է նաեւ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը, որի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում լինելու է Մարսել Ստերկենբուրգը (Նիդերլանդներ):
Շանթ Խաչատրյանը վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար, սակայն դեռ սպասում է, թե սփոփիչ գոտեմարտից հետո ով կլինի իր գալիք մրցակիցը:
Դեռ նախորդ օրվանից բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը, սակայն հաջողությունը չուղեկցեց նրան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ