Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդը դատապարտում է Երեւանի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում գտնվող տարածքում ապօրինի շինարարության դեմ բողոքող շրջակա շենքերի բնակիչների նկատմամբ կիրառվող ոստիկանական բռնությունը։ Արձանագրում ենք, որ գործող ռեժիմն օրեցօր բացահայտում է իր հակապետական եւ հակամարդկային դեմքը։
Մենք տեսնում ենք նույն կոռուպցիան, մարդու իրավունքների նկատմամբ նույն քամահրական վերաբերմունքը եւ նույն բիրտ ու հակաօրինական ոստիկանությունը` որպես քաղաքացիների իրավունքների ոտնահարման միջոցով կոռուպցիոն շահերի ապահովման մահակ։
Աջակցում ենք իրենց իրավունքների եւ շրջակա միջավայրի պահպանման համար պայքարող մեր քաղաքացիներին եւ կոչ ենք անում չընկրկել։
Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ