ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդին, որում, մասնավորապես, ասել է.
«Վեհափա՛ռ Տեր,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տարեդարձը։
Հայ առաքելական եկեղեցին կարևոր ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի առաջմղման գործում՝ նաև մեր հայրենիքից դուրս աշխարհասփյուռ իր կառույցների միջոցով։
Կարդացեք նաև
Նշանակալի է անցած տարի ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքները հաղթահարելու և Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում Հայ առաքելական եկեղեցու դերը:
Որպես արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար՝ մեծ հեռանկարներ եմ տեսնում ԱԳՆ-ՀԱԵ ցանցային համագործակցության ու կրոնական դիվանագիտության գործիքակազմի ակտիվացման մեջ:
Կրկին անգամ շնորհավորելով Ձեր տարեդարձը՝ անսպառ ուժ ու եռանդ եմ ցանկանում Ամենայն Հայոց Հայրապետի պատասխանատու առաքելության իրականացման գործում»:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ