Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ֆիզգորոդոկում» բնակիչների ցույցի մասնակից մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել․ ոստիկանները բռնի ուժ են կիրառել

Օգոստոս 21,2021 17:02

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում արդեն 2 օր է՝ լարված իրավիճակ է ստեղծվել քաղաքացիների և կարմիր բերետավորների միջև։ Շրջակա շենքերի բնակիչները բողոքում են տարածքում ապօրինի շինարարության դեմ։

Բնակիչներից Սեդա Գրիգորյանը, որը ոստիկանության բաժին է տեղափոխվել, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

Ֆիզիկայի գիտավանը Հալաբյան/Մարգարյան խաչմերուկից ներքեւ գտնվող թաղամասն է. քաղաքի ամենակազմակերպված, կանաչ թաղամասը:

Կառուցապատողը տեխնիկա է բերել, մեզ անհրաժեշտ է ՇՏԱՊ ՈՒ ՄԵԾ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ։
Մեր պետությունն ինչպես գիտությունը չի սիրում ու չի պաշտպանում, էնպես էլ գիտությունը ստեղծողներին ու նրանց համայնքը: Բայց իզուր են թերագնահատում. երեկ մեր համայնքը` մեծից փոքր, պինդ կանգնած էր ոստիկանական ահաբեկչության ժամանակ, մեզ փորձեցին վախեցնել, ծեծել, բերման ենթարկել. հին ձեւերով:

Պայքարը շարունակվում է այսօր։

Բոլոր սրտացավ քաղաքացիներին ու ընկերներին, ովքեր երեկ գրում ու զորակցում էին. կանչում ու հրավիրում ենք մեր կանաչ խաղաղ թաղամաս. մի շաբաթ օր էլ քաղաքից դուրս մի գնացեք, քաղաքի ներսում էլ կարելի հանգստանալ` գետի ափին, կանաչի մեջ։

Մենք էլ, երեկվա կապտուկներով ու վնասվածքներով, այսօր մշակութային ճամբար ենք նախատեսել բակում. մեր հանրային տարածքում, որը կեղծ հիմքերով օտարվել ու վերավաճառվել է: Իհարկե, կասկածում եմ, թե էս կառուցապատողն ու ոստիկանները նման բաներ հասկանում են. իրենց արժեքը մենակ փողն է:
Հիշեցնեմ, որ քաղաքապետարանը, որին մի ամբողջ հարկ է խոստացված էս չկառուցված շենքում, ծպտուն չի հանել վերջին օրերի աղմուկի մեջ. ձեզ շանս էր տրված վիճակը շտկել, չեք օգտվում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանների կողմից մի շարք քաղաքացիներ նույնպես բերման են ենթարկվել։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Ֆիզիկայի գիտավանում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռունցքով հարվածել են 16-ամյա երիտասարդի փորին, ով արդյունքում որովայնի շրջանում ուժեղ (չնահանջող) ցավեր ունի։
Երիտասարդին բերեցի հիվանդանոց, այժմ հետազոտում են ու ցուցաբերում անհետաձգելի բուժօգնության։

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031