Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիներին առնչվող իրավական, սոցիալական բնույթի հարցեր

Օգոստոս 21,2021 14:30

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիներին առնչվող իրավական, սոցիալական բնույթի հարցեր, խոսվել է նրանց Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ սոցիալական ծրագրերի կարևորության, այս ուղղությամբ արդեն գործարկված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին։

Հանրապետության նախագահը լսել է ՀԿ-ների ներկայացուցիչների՝ թեմային առնչվող դիտարկումներն ու առաջարկությունները, խոստացել մանրամասնորեն ուսումնասիրել դրանք:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031