Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործին: Այս մասին Trend-ին ասել են Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունից:
«ԵՄ-ն կոչ է անում կողմերին խստորեն պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունները և կանխել հետագա մարդկային զոհերը: ԵՄ-ն վճռականորեն դեմ է հանդես գալիս ուժի կիրառմանը՝ որպես վիճելի հարցերի լուծման միջոց: Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին, զսպվածություն ցուցաբերել և մեկնարկել սահմանագծման և սահմանազատման գործընթաց: ԵՄ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել սահմանագծման գործում»,- ասել են ԵՄ ներկայացուցչությունից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ