Ուֆայում երեկ մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է բոլոր տասը քաշային կարգերում:
Առաջին օրը մրցագորգ մտել են 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 63 կգ՝ Գեւորգ Սուքիասյանը, 77 կգ՝ Սամվել Գրիգորյանը, 87 կգ՝ Վիգեն Նազարյանը եւ 130 կգ՝ Ռազմիկ Քուրդյանը: Մեր մարզիկներից բրոնզե մեդալի համար կարող պայքարել միայն գերծանր քաշային ըմբիշը, որը սփոփիչ գոտեմարտում դեռ պետք է ուժերը չափի ղրղզ Էրիան Մանաթբեկովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ