Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ երկակի ստանդարտների մասին

Օգոստոս 21,2021 10:00

Ներկա իշխանությունների հետ կապված բազմիցս մեջբերվել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպը: Այնտեղ նկարագրված են հեղափոխականները, որոնք իշխանության գալուց հետո 180 աստիճանով շուռ էին տվել իրենց հեղափոխական կարգախոսները: Օրինակ, ասում էին, որ 4 ոտքը լավ է, իսկ երկու ոտքը՝ վատ: Հեղափոխությունից հետո կարգախոսը հնչեց այսպես. 4 ոտքը լավ է, բայց երկուսն՝ ավելի լավ: Հիմա նույն պատմությունն է.  սկզբնական կարգախոսն էր՝ ոչ մի գործարար Ազգային ժողովում, բայց հետո կարգախոսը փոխվեց. եթե գործարարը «լավ մարդ» է եւ «մերոնքական», ապա նրա մուտքը խորհրդարան միանգամայն ընդունելի է:

Առաջնորդի դիմանկարները չինովնիկների պատերից կախելը նույն սերիայից է: Հիշո՞ւմ եք, թե ինչ կռիվ էին տալիս հեղափոխականները Սերժ Սարգսյանի նկարը փակցնելու դեմ: Դեպք կար անգամ, երբ ակտիվիստներից մեկը վերցրել էր այդ նկարը եւ շպրտել էր պատուհանից: Բայց հիմա Փաշինյանի նկարը փակցնելը խրախուսելի է, քանի որ նա սիրված, լեգիտիմ առաջնորդ է:

Կամ, օրինակ, «նախորդ հանցավոր ռեժիմի» ժամանակ արագաչափերն ու փողոցային տեսախցիկները «ժողովրդին կեղեքելու» միջոց էին (այդպիսով «յուղ էր լցվում» անկարգ վարորդների սրտին), իսկ հիմա՝ ճանապարհներին կարգուկանոն հաստատելու միջոց:

Բայց այս ամենը, թող թույլ տրվի ասել, մանրուքներ են՝ արտագաղթի հետ համեմատ: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ուղեւորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 94 հազար, այսինքն՝ ՀՀ այդքան քաղաքացի Հայաստանից մեկնել է, բայց չի վերադարձել: Այդպիսի ցուցանիշներ եղել են միայն արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-94 թվականներին: Դա չի նշանակում, իհարկե, որ հենց այդքան մարդ է արտագաղթել, բայց խոսում է չափազանց վտանգավոր միտումների մասին. միանգամայն իրատեսական է, որ իսկապես արտագաղթածների թիվն այս տարի կմոտենա 100 հազարին: Առաջ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ (քաղաքական, հասարակական դաշտում ու ֆեյսբուքում) ամեն օր ձեռքերը ծնկներին էին խփում եւ ողբում արտագաղթի վերաբերյալ, իսկ հիմա դրա մասին ոչ մի ձայն չեն հանում: Հավանաբար, այն պատճառով, որ հիմա մարդիկ գնում են «նոր Հայաստանից», որտեղ «ապագա կա»: Բայց անկախ նրանից, թե ինչպիսի հնարքներով են իշխանությունները եւ իշխանամերձ շրջանակները հերքում կամ բացատրում այդ երեւույթը, փաստը կա՝ դրանից ոչ մի տեղ չես փախչի:

…Երկակի ստանդարտների մասին մի հին պատմություն: Ժան-Բատիստ Բեռնադոթը  ներկայիս Շվեդիայի թագավորական տոհմի հիմնադիրն է: Նա իր կարիերան սկսել էր որպես ֆրանսիական բանակի զինվոր, այնուհետեւ հեղափոխության եւ Նապոլեոնի ժամանակ «առաջ էր քաշվել» եւ դարձել էր գեներալ: 1818 թվականին նա բազմեց շվեդական գահին: Իսկ երբ 1844 թվականին թագավորը մահացավ, թաղումից առաջ նրա ձեռքին նկատեցին մի դաջվածք. այնտեղ ֆրանսերեն գրված էր՝ «մա՛հ թագավորներին»:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Հայկական» ժողովուրդը ՀԱՅ Ազգից ժառանգել է լեզու, տառեր (72)՝ կիսատ-պռատ «այբ ու բեն», բայց 999%-ը խնդիրներ ունեն հոգու և բանականության հետ: Մի ժամանակ Երեւանում աստղեր էին ծնվում, իսկ հիմա (արդեն 30 տարի է) միայն մարում են:
    «մա՛հ էս կեղծ «թագավորներին»»
    Ափսոս՝. https://www.youtube.com/watch?v=yJYEMg3-sPI

  2. Լավատես says:

    ՝՝Շատ վաղուց մի հնդկացի ծերունի իր թոռնիկին ասաց.
    – Իմ ներսում պայքար է ընթանում: Դա սարսափելի մի պայքար է երկու գայլերի միջև:
    Մի գայլն իսկական հրեշ է: Նա իրենից ներկայացնում է չարը, նախանձը, խանդը, եսասիրությունը, գոռոզությունը և սուտը: Իսկ մյուսը լավն է, նա ներկայացնում է բարին, խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, բարությունը և հավատարմությունը:
    Ծերունին վեր կացավ և հեռանալով ասաց.
    – Այդպիսի պայքար գնում է նաև քո ներսում:
    Թոռնիկը, որը մինչև հոգու խորքը հուզվել էր պապի խոսքերից, մի պահ մտածեց ու վազեց պապիկի հետևից:
    -Պապիկ, իսկ ո՞ր գայլն է հաղթում:
    Ծերունին շրջվեց, թեթևակի ժպտաց և պատասխանեց.
    -Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:՝՝

    Մեր ժողովրդի ազգի ներսի բարին, խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, բարությունը եւ հավատարմությունը հաղթել են հրեշին՝ չարին, նախանձին, խանդին, եսասիրությանը, գոռոզությանը եւ ստին եւ իր ներսում հաստատել բարու իշխանությունը, ժողովրդի մյուս մասը դեռեւս իր ներսի հրեշին է կերակրում իր չարությամբ ու ստով, մեր ժողովրդի բարի ազգը պետք է օգնության ձեռք մեկնի հրեշի իշխանության տակ հայտնված ժողովրդի մյուս մասին եւ միասին մի շունչ մի ազգ դառնանք: Լինենք ժողովրդասեր եւ մեր սիրով ու բարությամբ եւ համբերությամբ եւ հաստատակամությամբ դուրս մղենք մեր ժողովրդի ներսի հրեշին: Այսօր աշխարհն է հրեշի իշխանության տակ, մեր ժողովրդի իշխանությունն էլ է այդ համաշխարհային հրեշի ազդեցության տակ, այնպես որ պայքարը շատ դաժան է հիմա եւ է՛լ ավելի դաժան է լինելու ապագայում, իսկ ամենատաք ու ամենաապահով տեղը լինելու է մեր heartland ը՝ մեր սիրտը լեռներում է:

  3. Հ.Շ. says:

    « Այդպիսի ցուցանիշներ եղել են միայն արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-94 թվականներին: »

    Դրա պատճա՞ռն ալ ուրեմն, Քոչարյանի ու Սարգսյանի երեւանեան վարչակարգներն էին… Երեւի նրանց Երեւան հասնելէ մի քանի տարիներ առաջ արդէն, այդքան շատ հայաստանցիներ գիտէին թէ այդպէս է լինելու, եւ արդէն փախչում էին.. Հայաստանում այդ ղարաբաղցիների ներխուժումէն տարիներ առաջ…

    Քանի որ ընդհանրապէս սխալ կը հասկցուիմ, պարզաբանեմ՝ այս նիւթին մէջ, սլաքս չէ ուղղուած այդ օրերի նախագահին: Այլ ուրախ եմ կարդալու հաստատում մը, լուրջ գրիչով մը արձանագրուած, որ կը փաստէ թէ՝ այդ հռչակաւոր «քսան-տարիների» արտագաղթի վերագրումը՝ Երեւանը գրաւած չար ղարաբաղցիներին, սուտ պատճառ մըն էր, թափանցիկ պատրուակ մըն էր՝ իրենց երկիրը լքողներին համար. եւ քաղաքական էժանագին, կեղծ փաստարկ մը՝ այժմու վարչակարգի շահառուներին համար:

    Եւ էական նիւթը, քաղաքականութեան հետ կապ չունի:

    Ի սկզբանէ, շշմեցուցիչ թուաքանակով հայաստանցիներ, պարզապէս չեն սիրում Հայաստանը: Ներառեալ շատեր, որոնք շատ յուզակա՜ն խօսքերով յայտարարում են հակառակը:

    Ալ ուր մնաց, որ սիրէին Արցախը…

  4. Ասֆալտին պառկեցված says:

    Տեսահոլովակում տեսնելով “ֆիզգորոդոկում” նոր կառուցվող բարձրահարկ շենքի հարուստ սեփականատիրոջ շահերը պահող ոստիկանների վայրագ գործողությունները բողոքի դուրս եկած բնակչության նկատմամբ, զավեշտով հիշեցի 2018 թ. ամբոխի “ոստիկանը մերն է” կարճամիտ վանկարկումը։ Ժողովուրդ, հիմա պարզ դարձավ? թե ոստիկանը ումն է։ Դե հիմա էլ եկեք վանկարկենք “ոստիկանը ձերն է”:

    • Հ.Շ. says:

      ներողութիւն, բայց լրիւ սխալ էք հասկացել… մոլորումի մէջ էք…

      այդ տեսակի վարքագիծ ցուցաբերող ոստիկանները, իրականում՝ ռոբասերժական գործիչներ են.
      եւ ուրեմն, դիտմամբ են այսպէս անում, որպէսզի վարկաբեկեն այժմու վարչակարգը

      ամէն կողմ են, Հայաստանում, ղարաբաղցիներին ծառայող այդպիսի հակապետական դաւաճանները. երկրի ներքին, բուն ու իսկական թշնամիները…

      պէտք է լինել աւելի զգոն…

      որպէսզի յանկարծ, չարերը չվերադառնան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031