Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Յասսիում այսօր ավարտված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Էլինան եզրափակիչ տուրում պարտության մատնեց էստոնուհի Մաի Նարվային եւ 9,0 միավորով անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար:
Գերազանց մասնակցություն ունեցավ նաեւ կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, որը 7,5 միավորով պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում, ինչը նաեւ նրան որպես Եվրոպայի առաջնության 10 ուժեղագույնների մեջ տեղ զբաղեցրած շախմատիստ Աշխարհի գավաթում հանդես գալու իրավունք ստացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ