Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. տեսչական մարմինները և ոստիկանությունը շարունակել են մշտադիտարկումը

Օգոստոս 20,2021 17:59

Օգոստոսի 20-ին շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։

Ըստ այդմ՝ դիտարկվել է մայրաքաղաքի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում գործունեություն ծավալող 125 տրանսպորտային միջոց։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների և ԱԱՏՄ տեսուչների հետ հետևել են ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների, մանրադրամի համար նախատեսված արկղերի առկայության, վարորդների ու ուղևորների կողմից դիմակ կրելու, սահմանված կարգով տրանսպորտային միջոցի ախտահանում կատարելու, գերբեռնված երթևեկությունը բացառելու պահանջների կատարմանը։


Վերահսկողության արդյունքում ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողների նկատմամբ կազմվել է 10 արձանագրություն՝ դիմակ չկրելու, ախտահանիչ հեղուկների և մանրադրամի համար նախատեսված արկղերի բացակայության հիմքով։

Covid-19-ի տարածման կանխարգելմանը միտված վերահսկողական աշխատանքները տեսչական մարմինների և ոստիկանության կողմից մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հանգստյան օրերին ևս կշարունակվի։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Այսօր Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են covid-19-ը վարակի տարածմամբ պայմանավորված ստուգայցերը իրացման ցանցի խոշոր տնտեսավարողների մոտ:

Թիրախում եղել են Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների տնտեսավարողները:

Որոշ սուպերմարկետների նշանակված աշխատակիցներ հաճախորդներին մուտքի մոտ տվել են դիմակներ:

Հիշեցնենք կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջները. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Ստուգայցերը շարունակվելու են:

ՍԱՏՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031