Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձան նաև վարակի կանխարգելման ներհիվանդանոցային հիմնախնդիրներին. կորոնավիրուսային վարակի և հակամանրէային կայունության թեմայով համաժողով՝ ԵՊԲՀ-ում

Օգոստոս 20,2021 16:54

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի և Լոնդոնի Արևմտյան համալսարանի (West London University) նախաձեռնությամբ անցկացվեց «COVID-19 և հակամանրէային կայունություն» թեմայով գիտագործնական համաժողով՝ միջազգային մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցեցին ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի աշխատակիցները, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը,  մայրաքաղաքի և մարզերի հիվանդանոցների համաճարակաբաններ և մանրէաբաններ, ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցներ, ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի համաճարակաբաններ, ուսանողներ, կլինիկական օրդինատորներ:
Ելույթներով հանդես եկան Լոնդոնի Արևմտյան համալսարանի պրոֆեսոր Հ.Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ն.Համբարձումյանը, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռ.Աբովյանը, ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ Կ.Պողոսյանը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոսներ Մ.Տեր-Ստեփանյանը, Ա.Բադալյանը, Ն.Մելքոնյանը, ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Ք.Գյուրջյանը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լ.Ղազարյանը, ՀՎԿԱԿ ռեֆերենս լաբորատորիայի մանրէաբան Ն.Կոծինյանը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի կլինիկական օրդինատոր Գ.Օհանյանը:

Բանախոսներն անդրադարձան կորոնավիրուսային վարակի համաճարակաբանական առանձնահատկություններին, համաճարակների վերաբերյալ համաշխարհային գրականության դիտարկումներին, վարակի կանխարգելման ներհիվանդանոցային հիմնախնդիրներին, հակամանրէային կայունության գերխնդրին՝ կորոնավիրուսային համավարակի փուլում, ինֆոդեմիայի գերակա նշանակությանը սոցիալական վարքագծի ձևավորման տեսանկյունից:

Յուրաքանչյուր զեկույց ավարտվում էր բուռն մասնագիտական քննարկմամբ: Կորոնավիրուսային վարակի և հակամանրէային կայունության վերաբերյալ կուտակված հարցերի համատեղ բացահայտումը, երկարատև ընդմիջումից հետո, շատ սպասված էր մասնագիտական դաշտում:

Ներկաները բարձր գնահատեցին համաժողովի գիտագործնական նշանակությունը և ցանկություն հայտնեցին ավելի հաճախ կազմակերպել նման արդիական քննարկումներ առավել բարենպաստ համաճարակային իրավիճակում:

ԵՊԲՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031