Վիվա-ՄՏՍ-ն իր «Viva», «X», «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներին հնարավորություն է ընձեռել օգտվելու ինտերնետից առանց որևէ սահմանափակման՝ ակտիվացնելով «+Unlim» ծառայությունը:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով *406*1# հրահանգը:
Ծառայության ակտիվացման գինը 3000 դրամ է: Առաջարկը գործում է մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը:
Մանրամասներ՝
Կարդացեք նաև
- Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
- Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել` ուղարկելով *406#:
- Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+»ծառայությունից:
- Նախքան ակտիվացված «+Unlim» ծառայության գործողության ժամկետի ավարտը սակագնային պլանի փոփոխության դեպքում ծառայությունը կմնա ակտիվ՝ ակտիվացման պահին սահմանված գործողության ժամկետով:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.
«+Unlim». օգտվի՛ր ինտերնետից՝ որքան ուզում ես:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com: