Ռումինիայի Յասսի քաղաքում շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում քիչ առաջ մեկնարկել է եզրափակիչ՝ 11-րդ տուրը:
Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը նախորդ օրը Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոթենաշվիլիի նկատմամբ անչափ կարեւոր հաղթանակ տոնելուց հետո վաստակած ութ միավորով հավասարվեց առաջատար, ուկրաինուհի Նատալյա Բուկսային եւ լրացուցիչ գործակիցներով կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Այսօր վճռորոշ տուրում Դանիելյանի մրցակիցը միջազգային վարպետ Մաի Նարվան է:
Էստոնացուն էլ հաղթելու դեպքում անչափ մեծ է հավանականությունը, որ Էլինա Դանիելյանը կնվաճի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ