Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է խորհրդակցություն՝ խմբակցությունների ներկայացուցիչների ու աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ:
Քննարկվել են Արցախի Հանրապետության 30-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն ընդգծել է տոնական ձևաչափի փոփոխման անհրաժեշտության մասին:
ԱՀ 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ կգումարվի սեպտեմբերի 1-ին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողով