Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակել և ընդունել միասնական սկզբունքներ. ԵԱՏՄ-ում կստեղծվի թվային փոխակերպման հարցերի աշխատանքային խումբ 

Օգոստոս 20,2021 14:56

Օգոստոսի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին թվային փոխակերպման հարցերի մասով բարձր մակարդակի աշխատանքային խմբի (ԲՄԱԽ) ձևավորման վերաբերյալ որոշում է կայացվել: Խմբի ստեղծման հիմնական նպատակը Միությունում Տվյալներ շրջանառության վերաբերյալ համաձայնագրի մշակումն է:

«Աշխատանքային խմբի ստեղծումը կարևոր և անհրաժեշտ գործիք է ԵԱՏՄ-ում թվային փոխակերպման մասով համաձայնեցված որոշումների և մոտեցումների մշակման համար: Գլխավորապես խոսքը գնում է Տվյալների շրջանառության վերաբերյալ համաձայնագրի մասին: Աշխատանքային խումբը թույլ կտա առավել օպերատիվ մշակել և ընդունել միասնական սկզբունքներ՝ Միության շրջանակներում տվյալների արդյունավետ փոխանակման համար», – նշեց ԵՏՀ ՏՀՏ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը:

Տվյալների շրջանառության վերաբերյալ համաձայնագրից զատ, ԲՄԱԽ-ի խնդիրը կլինի նաև թվային օրակարգի առաջնահերթ ուղղությունների իրականացման, տնտեսության ճյուղերի, ապրանքների շուկաների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի թվային փոխակերպման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրների տարածքում թվային ենթակառուցվածքի զարգացման մասով մոտեցումների մշակումը:

Աշխատանքային խումբը կգլխավորի ԵՏՀ ՏՀՏ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը: ԲՄԱԽ-ի կազմի մեջ կընդգրկվեն անդամ երկրների լիազորված մարմինների ղեկավարները կամ ղեկավարների տեղակալները, որոնք պատասխանատու են տնտեսության ճյուղերի թվային փոխակերպման մասով ծրագրերի մշակման ու իրականացման համար:

ԲՄԱԽ-ին կից նախատեսվում է ստեղծել փորձագիտական ենթախմբեր, որոնց մեջ կընդգրկվեն Միության երկրների շահագրգռված պետական իշխանության մարմինների և բիզնես համայնքների ներկայացուցիչները:

Աշխատանքային խմբի քննարկմանը ներկայացված առաջին հարցը կլինի ԵԱՏՄ-ի շրջանակներում Տվյալների շրջանառության ընդհանուր սկզբունքների ու կանոնների վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:

Մասնագիտացված գերատեսչությունների մակարդակում բարձր մակարդակի աշխատանքային խմբի ձևավորման նախաձեռնությունը առաջադրվել էր ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Լևոնի Վարդանյանի կողմից:

Առաջարկը բարձրաձայնվել էր Ղազախստանում անցկացվող «Digital Almaty 2021» թվային համաժողովի շրջանակներում իրականացվող «ԵԱՏՄ-ի ռազմավարությունում թվային օրակարգը մինչև 2025 թվականը» պանելային քննարկման ժամանակ: Միության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները սատարեցին նախաձեռնությանը և ԵԱՏՄ-ի շրջանակներում տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության կապակցությամբ հետաքրքրվածություն արտահայտեցին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել