Չոլպոն-Ատեում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հաստատվել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում առկա բացառումների ու սահմանափակումների ցանկը, որոնք ենթակա են վերացման 2021-2022 թվականներին:
Ընդհանուր առմամբ ցանկում առկա է 14 խոչընդոտ. 13 սահմանափակում և 1 բացառում:
«Ցանկի ձևավորումը աշխատատար, սակայն շատ կարևոր գործընթաց է: Փաստացի այսօր կառավարությունների ղեկավարները նշել են Միության համար առավել զգայուն խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է վերացնել 2021-2022 թվականներին: Դրանց արձանագրումը և վերացման մասով հետագա աշխատանքը ներքին շուկայի առանց խոչընդոտների, բացառումների ու սահմանափակումների գործարկումն ապահովելու ուղղությամբ ևս մեկ նշանակալի քայլ է», – նշեց ԵՏՀ ՏՀՏ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը:
Ցանկում առկա խոչընդոտների վերացման մասով աշխատանքների օպտիմիզացման համար ԵՏՀ-ն Միության անդամ երկրների կառավարությունների հետ համատեղ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը կնախապատրաստի ու Հանձնաժողովի Խորհրդի դիտարկմանը կառաջադրի միջոցառումների համապատասխան ծրագիրը («ճանապարհային քարտեզը»):
Կարդացեք նաև
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայություն