Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Կառավարության ծրագրից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը

Օգոստոս 20,2021 13:21

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրում է. «Իրեն երկրի կառավարություն հռչակածի հնգամյա ծրագիրն եմ նայում, որ ներկայացվել է Ազգային ժողով։

Մի մեծ փուչիկ է եւ խոտան։

Դա երկիրը վերջնական կործանումից զերծ պահելու փաստաթուղթ չէ, այլ երկիրը անվերադարձ սպանելու խոստովանություն։

Երկու փաստ ընդգծեմ միայն։

  1. Կառավարության ծրագրից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։

Արցախի սուբյեկտայնությունը վերացված է եւ գալիք հինգ տարիներին այս տեմպերով վերջնականորեն մահանալու է։

  1. Կառավարությունը չի նախատեսում վերջին Արցախյան պատերազմի մեղավոր Ադրբեջանին եւ Թուրքիային կանչել միջազգային պատասխանատվության։

Ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ պատերազմի հանգամանքները, մարդկության դեմ գործած ոճիրները, զինյալների ներգրավումը, գերիների նկատմամբ կտտանքները ու սպանությունները պետք է ուսումնասիրվեն միջազգային հետաքննիչ մեխանիզմներով, թեպետ առկա է դրա համար նաեւ մեր ջանքերով ստեղծված միջազգային պարարտ հող (Եվրոպական խորհրդարանի պաշտոնական զեկույցներ, միջազգային իրավապաշտպան ՀԿ-ների գնահատականներ եւ այլն)։

Կապիտուլյանտը այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031