Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի առափնյա 3 հատվածներում գործում են գեղեցիկ կահավորված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր

Օգոստոս 20,2021 13:05

Սևանա լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն ապահովելու նպատակով 2021 թվականի հուլիսի 10-ից Սևանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում գործում են գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր:

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

Հանրային լողափերն ապահովում են․

հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն Սևանա լճի ափին,

հանրային ծառայությունների մատուցման բարձր որակ,

անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարար ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ,

աղբահանության պատշաճ կազմակերպում,

լողափերը հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Հասցեներ՝

N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),

N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),

N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։

Լուսանկարներն արված են N1 Հանրային լողափում, մյուս երկու լողափերում բարեկարգման և կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031