Shamshyan.com. Այսօր, օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/16 հասցե և պահանջել է տնօրինությանը, հակառակ դեպքում՝ սպառնացել է՝ նռնակները պայթեցնել։
Ոստիկանները քաղաքացու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում տղամարդը, որը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Սամվել Հ․-ն է, որոշ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկաններին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: