Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիկլինիկաներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութ չկա՞. երկրորդ դեղաչափը ստացող քաղաքացիներն անհարմար դրության մեջ են հայտնվել. «Ժողովուրդ»

Օգոստոս 20,2021 10:32

Հայաստանի առողջապահության նախարարությունը մի շարք քաղաքացիների անհարմար դրության մեջ է գցել. երեւանյան որոշ պոլիկլինիկաներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութ չկա, որպեսզի քաղաքացիները ստանան իրենց երկրորդ դեղաչափը: Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգ է ստանում:

Նրանց խոսքով՝ իրենք մոտեցել են իրենց տարածքային պոլիկլինիկա՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու համար, սակայն բուժհաստատությունից փոխանցում են, որ չունեն. «Ասում են՝ գնացեք, կստանանք, կկանչենք»:

«Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի բաշխումն իրականացվել է, սակայն որոշ պոլիկլինիկաներում այն արդեն վերջացել է, իսկ որոշներում կա:

«Նոր քանակների ձեռք բերման համար բանակցություններն ընթացքի մեջ են։ Պայմանավորվածության համաձայն՝ սպասում ենք «Սպուտնիկ-V» -ի նոր խմբաքանակի»: Թեեւ Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրին, որ առաջիկայում նոր խմբաքանակը Հայաստանում կլինի, եւ մարդիկ իրենց հասանելիք երկրորդ դեղաչափը կստանան, բայց քաղաքացիները մտահոգված են, որ պատվաստման ժամկետների խախտումները կարող են վնասակար լինել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031