Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզուն ազգի գլխավոր հատկանիշն է. ինչո՛ւ ենք ստորադասում մեր պետական լեզուն. «Ազգ»

Օգոստոս 20,2021 09:29
aybuben

Դժվար է ասել՝ օտարների դարեդար տիրապետությա՞ն, թե՞ հատկապես անկախության այս տարիներին սերմանվածի հետեւանքով մեզանում տեղ գտած հոգեբանությամբ այսօր հաճախ ենք ականատես լինում մեր իսկ կողմից մեր ազգային արժեքների թերագնահատմանն ու ստորադասմանը օտար արժեքներին, այդ թվում՝ լեզվին: Ժամանակին շատ է խոսվել, օրինակ, մայրաքաղաք Երեւանի, հանրապետության մյուս քաղաքների ու այլ բնակավայրերի խանութների, տարբեր հաստատությունների, հասարակական եւ այլ օբյեկտների անվանումների, դրանց ցուցանակների լեզվի մասին, բայց օտարալեզու, օտարատառ եւ օտարաբառ անունների տարածվածությունը պետական ոչ բավարար հսկողության պատճառով ավելի է խորացել: Այնքան, որ կարծես սկսել է սովորական դառնալ: Ի դեպ, պետական վերահսկողության հարցում միայն Լեզվի կոմիտեի իրավասությունները բավարար չեն:

Պատահում են անգամ այնպիսի ցուցանակներ, որոնցում հայերենն ընդհանրապես բացակայում է: Մեծ խումբ են կազմում այնպիսիք, որտեղ հայերենը կա, բայց այս կամ այն կերպ գերիշխողը, առավել աչքի ընկնողը օտարատառ-օտարալեզուն է, հատկապես անգլերենը: Կան եւ հայատառ օտարաբառ ցուցանակներ…

Լեզուն ազգի գլխավոր հատկանիշն է: Եվ մեր լեզուն ուրիշներինին ստորադասելով՝ մենք ակնհայտորեն նաեւ մեզ ենք ստորադասում որպես ազգի:

…Եվ մեր պաշտոնական լեզուն
Եթե ՀՀ պետական լեզուն հայերենն է ընդհանրապես, ապա պաշտոնական լեզուն ԳՐԱԿԱ՛Ն հայերենն է: Սա նույնպես օրենսդրական նորմ է, որը սակայն, գուցե ամենից շատ է խախտվում: Եթե ոչինչ չլինի, այդ միջավայրում գրեթե համատարած ա-ախոսությունը բավական է այդպես պնդելու համար:

Թվում է՝ կա՞ ավելի պաշտոնական մի վայր Հայաստանում, քան երկրի խորհրդարանն է՝ Ազգային ժողովը: Այստեղ խոսվող լեզուն, ընդհանուր առմամբ, պետք է ուշադիր ուսումնասիրվի եւ կարծում ենք՝ ավելի պատասխանատու դառնա:

Մինչդեռ երեւի ակնհայտ է, որ օրենսդիրն ինքը ոչ միայն պարտավոր է օրենքի պահանջը կատարել եւ հրապարակային պաշտոնական խոսքի օրինակ տալ, այլ նաեւ հարկ եղած դեպքում քննարկել, ուղղորդել գոնե, ասենք, հանրային հեռուստաեթերում հնչող խոսքը…

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031