Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, շոշափվել է նաև Արցախի թեման: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, Պուտինը Մակրոնին ծանոթացրել է 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Կողմերը փաստել են, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ: Կողմերը փոխադարձ տրամադրվածություն են հայտնել հետագայում էլ համատեղ աշխատել ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ