Այսօր՝ օգոստոսի 19-ին, մեկնարկեց Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննությունը։
Նշենք, որ վարույթի հարուցումը նախաձեռնել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ հիմք ընդունելով դատավոր Մանուկ Մարգարյանի քննած գործերից մեկի մասնակցի հաղորդումը։
Նիստի սկզբում Մանուկ Մարգարյանի փաստաբանը միջնորդեց, որպեսզի հետագա քննություն իրականացվի դռնփակության պայմաններում։ ԲԴԽ-ն բավարարեց այդ միջնորդությունը։
Նելլի Գրիգորյան