Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ տեղափոխված երեխան ժամը 21։30-ի սահմաններում հանկարծամահ է եղել։
Մահացածը Երևանի բնակիչ 8-ամսական Նարե Ս․-ն էր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել այս տարվա օգոստոսի 4-ին։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։