Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Խախտվում է դատավորի անկախության սկզբունքը»․ Արման Հովհաննիսյան

Օգոստոս 19,2021 16:31

«Դատավորին իր որոշումների, վերլուծությունների, մտքերի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելն ինքնին սխալ է։ Սա հավաստվում է նաև միջազգային իրավական փաստաթղթերով»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել էր արդարադատության նախարարության կողմից։ Ուշագրավ էր այն փաստը, որ Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր այն բանից հետո, երբ նրա որոշմամբ ԱԱԾ մեկուսարանից ազատվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

Ի պատասխան լրագրողների հարցերին՝ դատավորը նշեց, որ սա ուղիղ միջամտություն է իր լիազորությունների իրականացմանը և խախտում է դատավորի անկախության սկզբունքը։

Արման Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այսօր ԲԴԽ նիստում նա ներկայացրել է միջնորդություն՝ վարույթը կարճելու մասին։ Միջնորդության քննարկման նպատակով նիստը հետաձգվեց։ Սույն գործով հաջորդ ԲԴԽ նիստը կկայանա սեպտեմբերի 2-ին, ժամը 15։00-ին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031