Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենք հրավիրել են հարավկորեական ընկերությունների՝ նախագծեր իրականացնելու Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում:
«Մենք հրավիրել ենք կորեական ընկերությունների՝ իրականացնելու նախագծեր ազատագրված տարածքներում: Ես բազմիցս ասել եմ, որ այդ նախագծերում կներգրավվեն ընկերություններ Ադրբեջանի բարեկամ երկրներից: Կատարվելիք աշխատանքի ծավալը շատ մեծ է: Մենք պետք է վերականգնենք 10 հազար քառ. կմ. տարածք»,- ասել է Ալիևը՝ Բաքվում ընդունելով Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակ Պակ Բյոկ Սոկի գլխավորած պատվիրակությունը:
Ողջունելով հյուրերին՝ Ալիևը հույս է հայտնել, որ պատվիրակության այցը կծառայի կորեա-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը, և որ առևտրա-տնտեսական հարաբերությունների ծավալն էլ ավելի կաճի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ