Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանի բանկերի միության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի գլխավորությամբ:
Պետական նախարարը պահանջված է համարել Արցախի կողքին գտնվելու Հայաստանի բանկերի միության առաքելությունը՝ ընդգծելով, որ Արցախը հիմա, առավել քան երբևէ, ունի համայն հայության աջակցության կարիքը ոչ միայն խոսքով, այլև հաճախակի այցելություններով:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ընդգծել է, որ այս այցը նշանավորվում է կրթության համակարգի հետ համագործակցության հերթական առարկայական օրինակով, ինչի ապացույցը 15 կրթօջախի վերազինումն է համակարգչային տեխնիկայով: Ս.Սարգսյանը վստահեցրել է, որ Արցախի կրթության բնագավառին աջակցությունը լինելու է շարունակական:
Պետական նախարար Ա. Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով մի շարք դպրոցների ցուցաբերված աջակցության համար, անդրադարձել է հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին, այդ թվում՝ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը միտված ջանքերին:
Կարդացեք նաև
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին