Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներդրված են պահանջներ, որպեսզի հուշարձանների պաշտպանության մեխանիզմները գործեն լիարժեք. ընդունվել է հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ ամփոփ եզրակացությունը

Օգոստոս 19,2021 10:04

Օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի՝  Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի մոտ 8 կմ (կմ 29+600-կմ 37+544.68) հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստը։

Մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, այլ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանձնաժողովի անդամները քննարկել են փոփոխված նախագծային փաստաթղթերի փաթեթը՝ ներկայացնելով իրենց դիտարկումները։ Մասնավորապես, անդրադարձ է եղել շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում կապալառու կազմակերպության կողմից հնագիտական, պատմական և մշակութային վայրերի պահպանությանն ուղղված միջոցառումների ապահովմանը։ Նշվել է, որ կապալի պայմանագրով նախատեսված է հնագիտության մասնագետի պարտադիր ընդգրկումը կապալառուի հիմնական աշխատակազմում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ շինարարության փուլում ներդրված են անհրաժեշտ պահանջներն ու պայմանները, որպեսզի հուշարձանների պաշտպանության բոլոր մեխանիզմները գործեն լիարժեք։ Տիկին Ղալեչյանը շեշտել է, որ այդ ուղղությամբ միջգերատեսչական սերտ համագործակցություն է ընթանում, և պատվիրատուի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի ծրագրի իրականացման փուլում այդ հարցում որևէ խնդիր չառաջանա։

Նիստի արդյունքում հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600-կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ ամփոփ եզրակացությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031