Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ ուկրաինուհի Յուլիա Օսմակը Յասսիում (Ռումինիա) ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության իններորդ տուրում ոչ-ոքի խաղացին:
Ուկրաինուհին 7,5 միավորով պահպանեց դիրքն առաջին հորիզոնականում, Էլինան կրկին երկրորդն է 7,0 միավորով, սակայն նրան հավասարվել են նաեւ Բելա Խոթենաշվիլին (Վրաստան) եւ Նատալյա Բուկսան (Ուկրաինա):
Նախավերջին՝ 10-րդ տուրում, Էլինան կրկին սեւ խաղաքարերով հանդիպելու է Խոթենաշվիլիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ