Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, գյումրեցի 125 կգ քաշային Լյովա Գեւորգյանը Ուֆայում ավարտված այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունում չեմպիոնական ոսկե մեդալը ձեռքից բաց թողեց յոթ վայրկյանում:
Իրանցու հետ եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը համառ պայքարում գլխավորում էր հաշիվը` 4:3, սակայն գոտեմարտի ավարտից ընդամենը յոթ վայրկյան առաջ մրցակցին հաջողվեց Լյովային դուրս հանել գորգի սահմաններից, վճռորոշ մեկ միավոր վաստակելով հավասարեցնել հաշիվը եւ վերջին գործողության շնորհիվ նվաճել չեմպիոնի կոչումը:
Լյովա Գեւորգյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ 74 կգ քաշային Արմեն Մուսիկյանը եւ 92 կգ Սերգեյ Սարգսյանը չէին հաղթահարել սփոփիչ գոտեմարտի արգելքը, իսկ Լեւիկ Միքայելյանը 61 կգ քաշային կարգում պարտություն էր կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ