Մեզ թվում է, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, բացառիկ է եւ աննախադեպ, որ միայն մեր ժողովուրդն է իմաստուն կամ ոչ իմաստուն, որ միայն մեր կառավարիչներն են որակյալ կամ՝ ճիշտ հակառակը, բայց այն իրավիճակը, որում հիմա ապրում է մեր հասարակությունը, նկարագրված է շատ վաղուց՝ 2400 տարի առաջ:
Հույն փիլիսոփա Պլատոնը, ինչպես հայտնի է, հաճախ իր հայացքները ներկայացնում էր այլաբանությունների (իր լեզվով ասած՝ մետաֆորների) տեսքով: Ամենահայտնին «Պետությունը» աշխատության մեջ տեղ գտած քարանձավի այլաբանությունն է: Շղթայված կալանավորները նստած են քարանձավում, մեջքով դեպի դուռը եւ հետաքրքրությամբ հետեւում են ստվերների խաղին, քանի որ դռան մոտով ժամանակ առ ժամանակ մարդիկ կամ կենդանիներ են անցնում: Նրանք վստահ են, որ իրականությունը հենց դա է: Հանկարծ կալանավորներից մեկն ազատություն է ստանում, դուրս է գալիս լույս աշխարհ, տեսնում է արեւը եւ դրա լույսի տակ իրական առարկաները: Հետո վերադառնում է քարանձավ ու արեւից հետո մթության մեջ սկսում է վատ տեսնել, չի նկատում այն ստվերները, որոնցով այդքան տարված են քարանձավում նստածները: Վերջիններս կարծում են, որ իրենց ընկերը կուրացել է, եւ որքան էլ վերջինս նրանց համոզում է դուրս գալ քարանձավից, ոչ մի կերպ չեն համաձայնում՝ մտածելով, թե իրենք էլ կկուրանան. նրանք գերադասում են մնալ իրենց համար հարմարավետ ստվերների աշխարհում: Պլատոնն այդպիսով քննադատում էր իր ժամանակվա Աթենքի ժողովրդավարությունը՝ պնդելով, որ այդ ռեժիմի իրակա՛ն կիրառումը ենթադրում է լուսավորյալ, ազատ մարդկանց հասարակություն:
Պլատոնի այլաբանությունն ունի բազմաթիվ մեկնություններ, որոնց կարելի է մի ամբողջ գիրք նվիրել: Բայց ես առաջարկում եմ «թռիչք կատարել» հազարամյակների վրայով եւ գալ 1920-ական թվականների Միացյալ Նահանգներ: Ինչո՞ւ այստեղ. որովհետեւ հենց այդ ժամանակաշրջանում Արեւմուտքում սկսեցին գիտակցել, որ իրենց երկրներում բոլոր չափահաս քաղաքացիները ստացել են կամ մոտ ապագայում ստանալու են քվեարկելու, այսինքն՝ իշխանություն ձեւավորելու իրավունք: Այդ տարիներին ամերիկացի հրապարակախոս եւ տեսաբան Ուոլթեր Լիպմանը առաջ քաշեց Պլատոնի այլաբանության հետեւյալ մեկնությունը. քանի որ այդ քաղաքացիների մեծամասնությունը բոլոր դեպքերում չունի բավականաչափ գիտելիքներ եւ ապրում է նախապաշարումներով, ապա պետք է ոչ թե փորձել նրանց դուրս բերել քարանձավից, այլ, ճիշտ հակառակը՝ նրանց համար ստեղծել ստվերների այնպիսի մի հետաքրքիր եւ գայթակղիչ աշխարհ, որ նրանք երբեք որեւէ ցանկություն չունենան այդ քարանձավը լքելու: 1920-ականներին, երբ արդեն ի հայտ էր եկել զանգվածային հաղորդակցության առաջին միջոցը՝ ռադիոն, սկսեցին ձեւավորվել հասարակական կարծիքը մշակելու, քարոզչության զանազան ձեւեր, որոնք, բնականաբար, հետագա 100 տարիների ընթացքում, հաղորդակցության նոր միջոցների զարգացմամբ, ձեռք բերեցին ավելի ու ավելի կատարյալ տեսք:
Հետխորհրդային մտածելակերպ ունեցող Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին այս ձեւերը խորթ էին. քարոզչության մասին նրանց պատկերացումները կոմունիստական ժամանակաշրջանի «Վրեմյա» հեռուստածրագրի մակարդակին էին, երբ ձեւականորեն ասվում էր «այն, ինչ պետք է», որին, սակայն, ոչ ոք չէր հավատում:
Կարդացեք նաև
2010-ական թվականներից, երբ սկսեցին զարգանալ սոցիալական ցանցերը, ընդդիմությունը, իսկ 2018 թվականից՝ իշխանությունը, սկսեց կիրառել 100 տարվա ընթացքում հղկված տեխնոլոգիաները եւ, ինչպես տեսնում ենք, տպավորիչ հաջողությունների է հասել: «Թալանը», «Սաշիկը», «Լֆիկը», «ուսապարկը», «պողպատե մանդատը», «օրենքի դիկտատուրան» (փոխառություն է Լեբեդի, իսկ այնուհետեւ Պուտինի PR-շիկներից), «մուրճը»՝ դրանք բոլորն այն «ստվերներն» են, որոնք զբաղեցնում էին եւ շարունակում են զբաղեցնել «հայաստանյան քարանձավներում» նստածներին:
Արդյունքում մենք ունենք քաղաքացիների ստվար հատված, որը վստահ է, թե Արցախը հանձնել են «էն քյոռը եւ էն թուրքը», որ Քոչարյանը զանգում է Ալիեւին եւ խնդրում է, որ նա սահմանին կրակի եւ առաջ գա՝ Փաշինյանին վարկաբեկելու համար, որ նույն Քոչարյանն անջատել է տալիս գյուղացիների ոռոգման ջուրն ու քաղաքացիների էլեկտրականությունը եւ այլն: Մարդիկ ապրում են «ստվերների» աշխարհում, եւ դա, իհարկե, հիմնականում ձեռնտու է այսօրվա իշխանություններին: Դուրս բերել մարդկանց լույս աշխարհ՝ այնքան էլ հեշտ գործ չէ. կարծում եմ, պետք է աստիճանաբար ավելացնել լույսը, բարձրացնել գրագիտության մակարդակը՝ առայժմ չկպնելով տասնամյակների ընթացքում ձեւավորված կարծրատիպերին:
Բայց ասել, որ «քարանձավը» միայն օգուտ է բերում իշխանությանը, նույնպես սխալ կլիներ: Կան, օրինակ, հարցեր, որտեղ կառավարությունը միանգամայն ճիշտ է, բայց մարդիկ, իրենց կարծրատիպերից եւ նախապաշարումներից ելնելով, դա չեն ընկալում: Օրինակ, կառավարությունն ասում է՝ «պատվաստվե՛ք, ժողովուրդ», իսկ քաղաքացիների մեծամասնությունն ապրում է պատվաստվելու մասին տարածվող առասպելներով:
Արամ Աբրահամյան
Իմ համոզմամբ, հասարակության այն մեծամասնության ընդանրական կարծիքը, որոնք քաղաքական հարցերում մտածում և դատում են առանց անձնական որևէ շահախնդրության (որոնց «ժեխ» են անվանում), ընդհանուր առմամբ օբյեկտիվ է լինում: Միևնույն ժամանակ, հասարակության «էլիտա» համարվող փոքրաթիվ հատվածը հիմնականում գործում է զուտ անձնական շահից ելնելով: Հետաքրքիրը նա է, որ վերջիններս զարմանում են առաջինների մոտիվացիայի վրա և չեն ուզում հավատալ սեփական գրպանը երկրորդ պլանում գտնվելու փաստին:
Հետխորհրդային մեր բոլոր ղեկավարներին քարանձավը ձեռնտու է եղել և մթության մեջ ապրողների հիմնական լույսը եղել է հեռուստատեսությունը, որը սովորաբար ցուցադրվել է իշխանության ճաշակով և վերահսկողությամբ: Երբ հայտնվել է ժողովրդի վստահությունը վայելող նոր առաջնորդ, նա ընդդեմ գործող իշխանության վեր է հանել քարանձավային կյանքի ծանր պայմանները, սակայն իր իշխանության գալուց հետո ամեն ինչ թողել է նույնը: Այստեղից է հասկացվել իշխանավորի սերը ժողովրդի և երկրի նկատմամբ: Եթե առաջնորդը գերադասեր կտրուկ զարգացնել երկրի գիտությունը, տնտեսությունը, պաշտպանունակությունը և մյուս ոլորտները, ապա նա մարդկանց կհաներ քարանձավից, կօգտագործեր նրանց ներուժը և երկիրը կշենացներ: Ցավոք, մեր ղեկավարները գերադասել են երկարաձգել իրենց իշխանության տարիները և պահպանել են գործող կացութաձևը:
Սակայն անհրաժեշտ է մտածել նաև հարցի մյուս կողմի մասին՝ թե ինչու է քարանձավը «դզում» տեղի բնակիչներին և ինչու չեն նրանք ուզում այնտեղից դուրս գալու համար ջանքեր գործադրել: Հնարավոր պատճառներ կարող են լինել՝
ա) վախենում են, որ լույսի պայմաններում կլինի այլ մրցակցային դաշտ և քարանձավում ձեռք բերած իրենց արտոնություններից կզրկվեն,
բ) վախենում են, որ լույսի տակ կերևան իրենց նախկին մեղքերը,
գ) քարանձավային գաղջին հարմարվել են և քամիներից պաշտպանված են, իսկ դրսի զովացուցիչ քամին անգամ իրենց կարող է վնասել:
դ) քարանձավային այլ անհանգստություններ…
Իսկ ինչո՞ւ իշխանաւորները պիտի «ազդուին», եթէ ժողջանը չպատուաստուի՞…
Տեղի ունեցած – եւ տակաւին ընթացիկ – Աղէտով հանդերձ, մարդիկը, պահեցին իրենց բազկաթոռները:
Այդ իրողութեան լոյսին տակ, Քովիդը ո՞ւմ շունն ա, որ իրենց վարչակարգին վնաս բերէ…
Ամէն դէպքում, ոեւէ խելացի անձ, շատ լաւ գիտէ որ,
կամ՝ այդ ամբողջ իբրեւ թէ համաճարակը հնարած է ղարաբաղցիների սատանայական կլանը,
կամ էլ՝ ռոբասերժական հրէշներն են որ այդ վիրուսը սրսկեցին Հայաստանի մէջ…
եւ դրա անհերքելի փա՛ստն ալ, կայ…
խի՞ այդքան քիչ են վարակուողների թուաքանակը, Ադրբեջանի այդ ռուսական ռազմաբազայում… հըը՞՞…
Երբ քմկը փորձում է գլխի տեղը զբաղեցնել, քմկը գործում է շատ պարզ սկզբունքով’ դայուտ բերի, բյուտ բեգի, սա ե՛ւ մեր պետական պաշտոններին է վերաբերվում, որը տալիս ենք թյուրիմացություններին, ե՛ւ մեր սահմաններին է վերաբերում, որ տալիս ենք թյուրիմացություններին, Մեծն Թումանյանի հիմար կկվի նման հա տալիս ենք ու տալիս ենք, մեր ներքին եւ արտաքին քոչվորներն էլ, ոնց որ մի ցեղից լինեն, հա վերցնում են ու վերցնում են ու ոչ մի կերպ չեն հագենում’ էս սարն իմն է, էն ծառն իմն է: Չարի վերջը լավ է վերջանում, բայց կկվի էշությունը նույնքան չարիք է, որքան աղվեսի նագլիությունը: