«Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի շարք համայնքներում հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ընտրությունների մասին որոշումները պետք է կայացվեն և հրապարակվեն համապատասխան մարզպետերի կողմից ամենաուշը այսօր՝ օգոստոսի 18-ին՝ համաձայն Ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի։
Այս պահի դրությամբ հրապարակված է միայն Սյունիքի մարզում և Գյումրիում ընտրություն նշանակելու մասին որոշումը, իսկ ահա առնվազն մեկ համայնքի՝ Վանաձորի մասին առկա է մարզպետի տեղեկությունը, որ ընտրությունները հետաձգվելու են ապագայում նախատեսվող համայնքների խոշորացման պատճառով։
Ընտրական օրենսգրքով հստակ սահմանված են ընտրությունների չնշանակման պատճառները, ակնհայտ է, որ մարզպետերի կողմից ընտրություն չնշանակելը առնվազն անգործություն է, որի վերաբերյալ «Ապրելու երկիր» կուսակցությունը դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզաբանման նպատակով, ինչպես նաև դիմելու է դատարան՝ մարզպետերի անգործության հիմքով»։
Կարդացեք նաև