«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազգային ժողովում այսօր սահմանային իրադրության վերաբերյալ փակ ռեժիմով քննարկում էր։
Իմ համար անհասկանալի պատճառով քննարկմանը ոչ թե պաշտպանության նախարարը կամ Գլխավոր շտաբի պետն էր մասնակցում, այլ ԳՇ պետի տեղակալը։
Անկեղծ ասած, եթե նույնիսկ լուսաբանման ենթակա քննարկում էլ լիներ, ապա այդ հանդիպումից հետո ասելիք էլի չէի ունենա։
Կարդացեք նաև
Եթե տպավորություններս կարճ ձևակերպեմ, ապա այն մտահոգությունները, որոնք ունեի Հայաստանի և Արցախի անվտանգության վերաբերյալ ամբողջությամբ պահպանվում են։