Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց քննիչների միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորեց Մենուա Հովսեփյանին:
Փաստաբանը նկատեց, որ իրենք սպասում էին նման որոշման, քանի որ. «Ընդունված բան է, որ դատավոր Մարտիրոսյանը միայն վարույթն իրականացնող մարմինների միջնորդություններն է բավարարում: Ես, համենայնդեպս, չեմ հիշում մի դեպք, որ նա այդ միջնորդությունները բավարարած չլինի, բացի մեկ-երկու առանձնահատուկ դեպքերից, որոնք մտահոգություն էիին առաջացնում, թե ինչի դրանք մերժվեցին»:
Փաստաբանը վստահ է, որ սա քաղաքական պատվեր էր. «Մենուան ահավոր հայրենասեր, հզոր հայ ու լավ մարդ է, նա ամբողջ պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան շրջանում տիտանիկ աշխատանք է տարել: Գիտեք, թե Գորիսը ինչ վայր է, եւ թիկունքի ամբողջ աշխատանքը եղել է Մենուայի ձեռքում: Եվ դատարանը թեթեւ ձեռքով չորս անչափահաս երեխաների հորը, 2-րդ խմբի հաշմանդամին կալանավորում է այն պարագայում, երբ իրենց ենթադրյալ պատճառված վնասը իմ կողմից ամբողջությամբ մուծվել է, որպես երաշխիք, որ եթե հանկարծ վաղը դատավճիռ կլինի եւ կհիմնավորեն, որ իրականում, եթե վնաս է պատճառվել, խնդրեմ, էդ 3 մլն 630 հազար դրամը մուծված է, անգամ էս պայմաններում գտան, որ չէ, Մենուան շատ բան ունի արած էս երկրի համար, դրա համար իր 4 երեխաների վիզը պիտի ծուռ թողնվի»:
Ինչ վերաբերում է Գորիսի մյուս փոխքաղաքապետին՝ Իրինա Յոլյանին, ապա նրա կալանավորման հարցը դեռ քննվում է:
Կարդացեք նաև
Աշոտ Հակոբյան