Օգոստոսի 18-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։
Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ 24 ժամային ռեժիմով ամենօրյա աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ, որպեսզի բնակչության ջրային պահանջները բավարարվեն։
Քննարկման ընթացքում նշվել է, որ մայրաքաղաքում բնակչության քանակի ավելացմամբ պայմանավորված է նաև առաջացել ջրային խնդիրը, որի լուծման ճանապարհներից է ջրի խնայողաբար և նպատակային օգտագործումը։
Արցախի Հանրապետություն
Անվտանգության Խորհրդի Գրասենյակ