Լրահոս
Օրվա լրահոսը

Թեքեյան մրցանակակիրներ են եղել Սիլվա Կապուտիկյանը, Ջիվան Գասպարյանը…

Օգոստոս 18,2021 18:23

«Յուրաքանչյուր տարի, մանավանդ, մեր երկրում նման մրցույթներն իրենց դժվարությամբ բնորոշվել են որպես յուրահատկություն ունեցող մրցույթներ, այս տարին եւս բացառություն չէ: Աշխատանքների ընդունումը սկսելու ենք օգոստոսի 20-ից, որը տեւելու է մեկ ամիս՝ մինչեւ սեպտեմբերի 20-ը, աշխատանքը պետք է ներկայացվի Թեքեյան մշակութային միության 2-րդ հարկ, ժամը 11:00-ից մինչեւ 16:00-ը յուրաքանչյուր աշխատանքային օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Աշխատանքները կարող են լինել գեղարվեստական, գրական, գեղարվեստական լուսանկարչության, թատերականի դեպքում էլ  անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան ձայնագրությունը: Սեպտեմբերի 20-ից հետո մասնագիտական ժյուրիները, որոնք մեր երկրում ճանաչված մասնագետներ են, կկատարեն համապատասխան վերլուծություն ու կկայացնեն որոշում»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը (լուսանկարում):

Պարոն Միրզախանյանի խոսքով՝  ելնելով տարիների փորձից, երբեմն որոշ արվեստագետները դժգոհում են, որ իրենք չեն ստացել Թեքեյան մրցանակը, բայց որպես կանոն՝ մասնագիտական ժյուրին որակյալ է եւ կատարում է արդար ընտրություն, մի վերապահումով, որ այդ մրցանակը չի տրվում իրենց: Եթե համավարակը թույլ տա, ապա ամփոփումն ու ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա այս տարի, ինչպես նախկինում:

Հաղթողներին տրվում են դրամական մրցանակներ: «Թեքեյան մրցանակակիրներ են եղել Սիլվա Կապուտիկյանը, Ջիվան Գասպարյանը, գեղարվեստական լուսանկարչության 3-րդ կուրսի ուսանող, որը փայլուն աշխատանք էր ներկայացրել եւ շատ ուրիշներ: Տարիքային, սեռային, քանակական սահմանափակում չկա: Նշենք, որ  սեռային, տարիքային տարբերություններ չեն եղել եւ չեն լինի, միշտ գնահատվում է աշխատանքը: Ընդունվում են նաեւ այն արվեստագետների աշխատանքները, որոնք Սփյուռքից են, նման օրինակներ եւս ունենք՝ Էմիլ Գազազը, որն ԱՄՆ-ում է ապրում, ստացել է Թեքեյան մրցանակը: Շատ կարեւոր եմ համարում նշել, որ այս մրցանակաբաշխությունը միջազգային է, արդեն ճանաչված է եւ մշակութային մրցանակաբաշխությունների մեջ գրավում է իր  արժանի տեղը: Հուսանք, համավարակը չի խանգարի մրցույթի իրականացմանն ու պատշաճ մակարդակով այն ամփոփելուն: Չափորոշիչների մասով կարող ենք ասել, որ գնահատականը տալու է մասնագիտական ժյուրին, բոլոր տարիների ընթացքում էլ կազմակերպիչներն ազդեցություն չեն ունեցել մասնագիտական ժյուրիների գնահատականի վրա»,- եզրափակեց իր խոսքը Թեքեյան մշակութային միության նախագահը:

Նատալի  ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արվեստը գիտություն չէ, այն պետք է գնահատվի հասարակության կողմից, այլ ոչ թե մասնագիտական հանձնաժողովի: Հենց սովետական այդ մեթոդն է ստեղծում բյուրոկրատական սուբեկտիվ կարծիք: Պատահական չէ, որ մրցանակի արժանացած գործերից ոչ մեկը ծանոթ չէ մեր լայն հասարակությանը …

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031