Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը, փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել իրավիճակի կայունացման գործում և կոչ են արել առանցքային ազգային ուժերին հնարավոր կարճ ժամկետներում ապահովել անվտանգություն և իրավական կարգեր երկրում:
Կողմերը քննարկել են նաև միջազգային և երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև առաջիկայում բարձր և բարձրագույն մակարդակով շփումների ժամանակացույցը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ