Օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:
ԱԺ փոխնախագահը կարեւորեց երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը: Նա նշեց, որ երկկողմ փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը: Հակոբ Արշակյանն ընդգծեց բարեկամական խմբերի միջեւ համագործակցության սերտացման եւ փոխայցերի կարեւորությունը:
Կողմերն անդրադարձան երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվեցին հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը:
Մտքեր փոխանակվեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոստային ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ օդային կապի գործարկման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը պատրաստակամություն հայտնեց աջակցելու երկու երկրների բարեկամական կապերի ավելի ակտիվացման եւ խորացման գործում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ