Օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով հետախուզվող 28-ամյա երիտասարդը թաքնվում է Երևանի Մյասնիկյան պողոտայի հյուրանոցային համալիրներից մեկում։
Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ։
Հետախուզվողը, որը փորձել էր փախչել, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։
Մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում բնակվող երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն